Ուկրաինայի կառավարությունը փակ ռեժիմով քննարկում Է երկրի իրադրությունը

Ուկրաինայի կառավարությունը փակ ռեժիմով քննարկում Է երկրի իրադրությունը: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է նախարարների կաբինետի քարտուղարության աղբյուրը, կառավարության, այսպես կոչված փոքր նիստը, որը շարունակաբար երկուշաբթի օրը տեղի Է ունենում առանց մամուլի ներկայացուցիչների, ընթանում Է կրճատված կազմով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Առաջին անգամ վարչապետը պահանջել Է, որ նիստերի դահլիճից հեռանան այն նախարարները, որոնք չպետք Է հասու լինեն գաղտնի տեղեկատվությանը»,-ասել Է նախարարների կաբինետի ներկայացուցիչը:

Նրա տվյալներով՝ նիստին չի ժամանել ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն: Երկրում ստեղծված իրադրության մասին զեկուցում Է նրա տեղակալ Վիկտոր Ռատուշնյակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում