International Media Holding-ը պարգևատրեց հասարակական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտների ներկայացուցիչների

Հունվարի 29-ին International Media Holding ընկերությունը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ հոլլ» սրահում ամփոփեց իր կողմից կազմակերպված առցանց և դեմ առ դեմ հետազոտության արդյունքները և մրցանակներ շնորհեց անցած տարվա աշխատանքի արդյունքում լավագույնը ճանաչված հասարակական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտների ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացնում է Lurer.com կայքը,  ընկերության հիմնադիր Արման Վարդանյանը, նախքան մրցանակաբաշխությունը, հանդես եկավ ողջույնի խոսքով: Արման Վարդանյանի ելույթում, մասնավորապես, ասվում է.

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ անցած տարվա ձեր աշխատանքի շնորհիվ հասարակությունը հենց ձեզ է համարել այն առաջատար պետական, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներին, ովքեր իրենց ուրույն ավանդն են ներդրել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, երկրի պաշտպանության, պետական միջոցների խստագույն վերահսկողության, տեղական ինքնակառավարման, մշակույթի և այլ ոլորտներում: Անշուշտ, հասարակության գնահատականին դուք արժանացել եք ձեր ծանր ու դժվարին աշխատանքի շնորհիվ, սակայն սա նաև մարտահրավեր է օրեցօր ավելի բարելավելու իրավիճակն այն ոլորտներում, որի ղեկավարներն եք»:

Արման Վարդանյանը ներկայացրեց նաև իր կողմից հիմնադրված հեղինակավոր ընկերության կայացման պատմությունը և հոլդինգի առջև դրված խնդիրները.

«IMH-ը հայաստանյան մեդիաշուկա մուտք գործեց դեռևս 2 տարի առաջ, երբ հայաստանյան լրատվական դաշտը և առավել ևս’ էլեկտրոնային լրատվությունը դեռևս իր կայացման, եթե ոչ’ սաղմնավորման փուլում էր: Սա համարձակ մեդիաէքսպերիմենտների ժամանակաշրջան էր: Հայկական շուկա մուտք գործելը մեր կողմից համաշխարհային ամենահեղինակավոր մեդիաընկերությունների փորձի տեղայնացումն էր հայկական մեդիաիրականությանը: Մեր մեդիահոլդինգն այսօր էլ շարունակում է իրականացնել իր հավակնոտ ծրագրերը: Մենք հավակնում ենք հայկական մեդիաշուկայում ձևավորել ավանդույթներ: Այս մրցանակաբաշխությունը մեր կողմից ներդրվող ավանդույթներից մեկն է: IMH-ի աշխատանքների և նորարարությունների մասով վստահ եմ, որ դեռ բազմաթիվ առիթներ կունենաք տեղեկանալու»:

Ա. Վարդանյանը նախանշեց այն ուղղությունները, որով մտադիր է ընդլայնել իր կողմից հիմնադրված ընկերությունը.

«Այս տարվա ընթացքում նախատեսում եմ IMH-ի աշխարհագրության ընդլայնում և ուզում եմ տեղեկացնել, որ անցած տարվանից Վրաստանում գործում է IMH-ի մաս կազմող և կարճ ժամանակահատվածում վրաստանյան մեդիաշուկայում արդեն լուրջ արդյունքներ գրանցած մեր ներկայացուցչությունը: Վրաստանի օրինակով, ծրագրում եմ մեդիաընկերություն հիմնադրել և կայացնել նաև Ուկրաինայում, Ռուսաստանում, Ղազախստանում և այլ երկրներում»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև International Media Holding ընկերության վրացական գրասենյակի գործադիր տնօրեն Ագիտ Միրզոևը: Միրզոևը ներկայացրեց ընկերության վրաստանյան ներկայացուցչության հիմնադրման ընթացքը և այն ջանքերը, որ ներդրել է ընկերության հիմնադիր-նախագահը’ վրացական մեդիադաշտի կայացման գործում:

Այնուհետև IMH-ի գործադիր տնօրեն Արամ Ալավերդյանը ներկայացրեց առցանց և դեմ առ դեմ հարցման արդյունքները:

Հարցումներն անցկացվել են Լurer.com և MediaMall.am կայքերում (գլխավոր խմբագիր’ Վարուժան Բաբաջանյան), որոնց միջին օրական լսարանը կազմում է 78 000 և 85 000 մարդ համապատասխանաբար, իսկ էջերի օրական դիտողականությունը 290000 և 340000:

Առցանց հարցումներն անցկացվել են երկու կայքերում մեկ պատասխան ենթադրող հարցերի տեղադրման միջոցով:

Որոշ անվանակարգերի թեկնածուներն ընտրվել են դեմ առ դեմ պատահական հարցումների արդյունքում:

Քվեարկությունները պաշտպանված են եղել մեքենայական լրացումից:

Դեմ առ դեմ հարցումներն անցկացվել են ՀՀ քաղաքային համայնքներում, որոնց բնակչության թիվը 10 000 է և ավելին:

Դեմ առ դեմ հարցումներն անցկացվել են ստանդարտացված հարցաթերթով:

Պարզ հավանականային չկրկնվող ընտրանքի ծավալը եղել է 1500 քաղաքաբնակ, որոնցից յուրաքանչյուրի տարիքը եղել է առնվազն 18 տարեկան:

Հարցումների շարքում առաջինը եղել է հետևյալ հարցադրումը. «Ըստ Ձեզ’ նշվածներից ով է տարվա լավագույն նախարարը»:

Հարցումների արդյունքում ամենաշատ ձայները ստացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. առցանց հարցման արդյունքում 45 տոկոս, դեմ առ դեմ հարցման արդյունքում’38.3:

Հաջորդ հարցադրումն է եղել. «Ըստ ձեզ՝ ո՞վ է տարվա լավագույն մարզպետը»:

Հարցումների արդյունքում ամենաշատ ձայները ստացել է ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը. առցանց հարցման արդյունքում հավաքելով 18 տոկոս, իսկ դեմ առ դեմ հարցման արդյունքում’ 4.8 բալ: Նշենք նաև, որ այս պարագայում դեմ առ դեմ հարցումն իրականացվել է 5 բալանոց սանդղակով:

Հաջորդ հարցադրումն է եղել. «Ըստ ձեզ՝ ո՞վ է տարվա լավագույն մարզպետը»:

Հարցումների արդյունքում ամենաշատ ձայները ստացել է ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը. առցանց հարցման արդյունքում հավաքելով 18 տոկոս, իսկ դեմ առ դեմ հարցման արդյունքում’ 4.8 բալ: Նշենք նաև, որ այս պարագայում դեմ առ դեմ հարցումն իրականացվել է 5 բալանոց սանդղակով:

Հաջորդ հարցադրումն է եղել. «Ըստ ձեզ՝ ո՞րն է տարվա ամենաարդյունավետ պետական մարմինը»:

Հարցումների արդյունքում ամենաշատ ձայները ստացել է ՀՀ Վերահսկիչ պալատը’ առցանց հարցման արդյունքում հավաքելով 41 տոկոս, իսկ դեմ առ դեմ հարցման արդյունքում 36.7:

Հաջորդ հարցադրումն է եղել’ ըստ ձեզ՝ ո՞րն է Տարվա ամենաակտիվ հանրային դիվանագիտություն իրականացնող օտարերկրյա առաքելությունը:

Հարցումների արդյունքում ձևավորված առաջին եռյակն ունեցել է հետևյալ տեսքը’ ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ: Ամենաշատ ձայները ստացել է ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը’ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի ղեկավարությամբ. առցանց հարցման արդյունքում ԱՄՆ դեսպանությունը ստացել է ձայների 60 տոկոսը, իսկ դեմ առ դեմ հարցման արդյունքում 50.5:

Հաջորդ հարցադրումն է եղել. «Ըստ ձեզ՝ ո՞վ է տարվա լավագույն քաղաքապետը»:

Հարցումների արդյունքում ամենաշատ ձայները ստացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը’ առցանց հարցման արդյունքում հավաքելով 41 տոկոս, իսկ դեմ առ դեմ հարցման արդյունքում’ 4.6 բալ:

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի բնակչությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնակչության գրեթե 1/2-ը, 2 մրցանակ է սահմանվել:

Տարվա լավագույն քաղաքապետի թեկնածուներից, չհաշված Երևանը, ամենաշատ ձայները հավաքել է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը’ առցանց հարցման արդյունքում հավաքելով 31 տոկոս, իսկ դեմ առ դեմ հարցման արդյունքում’ 4.4 բալ: Այս պարագայում ևս, ինչպես լավագույն մարզպետի ընտրության ժամանակ, դեմ առ դեմ հարցումն իրականացվել է 5 բալանոց սանդղակով:

Հաջորդ հարցադրումն է եղել’ «Ըստ ձեզ՝ ո՞վ է տարվա բարերարը»:

Հարցումների արդյունքում ամենաշատ ձայները ստացել է Կարապետյանների ընտանիքը’ հանձինս Սամվել Կարապետյանի. առցանց հարցման արդյունքում հավաքելով ձայների 38 տոկոսը, իսկ դեմ առ դեմ հարցման արդյունքում 29.4:

Միջոցառումը անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում, միջոցառման հյուրերի ցանկում ընդգրկված էին հասարակական, քաղաքական, մշակութային, դիվանագիտական և այլ ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում