Գործարար Աշոտ Սուքիասյանը ձերբակալված է

ՀՀ ոստիկանները, համագործակցելով «Ինտերպոլի» ազգային կենտրոնական բյուրոյի եւ Վրաստանի գործընկերների հետ, հունվարի 31-ին Թբիլիսիում ձերբակալել են գործարար Աշոտ Սուքիասյանին։ «Գործարարը ձերբակալված է, այս պահին ընթանում են նրա էքստրադիցիայի հետ կապված քննարկումներ վրաց գործընկերնեի հետ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Աշոտ Սուքիասյանին մեղադրանք էր առաջադրվել 2013թ. հունիսին Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի, 184-րդ հոդվածի 2-րդ մասի և 184-րդ հոդվածի 2-րդ մասի, 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով: Առաջադրված մեղադրանքներն են՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն,առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը’ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելը: Նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում