Գագիկ Ծառուկյանը խոստացել է հաճախակի մասնակցել Ազգային ժողովի նիստերին

«Բագավաճ Հայաստան» կուսակցությունն այս տարի համագումար կանցկացնի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Մենք համագումար ենք անցկացնելու, որի ժամանակ քննարկելու ենք հարցեր, որոնց սպասում են և հանրությունը, և դուք, և իմ կուսակցական ընկերները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա: Գագիկ Ծառուկյանը տեղեկացրեց, որ համագումարի օրը դեռևս որոշված չէ՝ ընդգծելով, որ օրվա մասին տեղյակ կպահի մինչև շաբաթվա վերջ: Նա նաև նշեց, որ հաճախակի ներկա կլինի Ազգային ժողովի նիստերին:Նախորդ տարվա ընթացքում Parliamentmonitoring.am կայքը պարբերաբար հրապարակել է խորհրդարանի նիստերից բացակայող պատգամավորների անունները. մի քանի անգամ Գագիկ Ծառուկյանը եղել է ամենաշատ բացակայած պատգամավորը:

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 113 հարց եւ միջազգային 23 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 92 հարց, միջազգային 21 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի եւ փետրվարի 3-6-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն փետրվարի 3-ի ԱԺ նիստում: Նիստին գրանցվել էր 122 պատգամավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում