Հայրիկյանը փետրվարի 18-ին ավտոերթ է կազմակերպում

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը փետրվարի 18-ին ավտոերթ է կազմակերպում: Վերջինս բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ իրազեկելով ակցիայի մասին. «Ազգային Ինքնորոշում Միավորումը կամենում է հայ ժողովրդի ազատասիրությունը խորհրդանշող 1921թ.-ի հակաբոլշեւիկւան աբստամբութեան՝ Երեւանի ազատագրման օրը. 1969 թուականից հայ անկախականների՝ ԱՄԿ-ականների երդման օրը՝ փետրուարի 18-ին, կազմակերպել աւտոերթ, հանրահավաք և քայլերթ: Ավտոերթը կսկսուի ժամը 11:00»: Իսկ հանրահավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում»:

«Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել է Պ. Հայրիկյանից պարզել, թե ինչու է հանրահավաք անում այն օրը, երբ հանրահավաք է նախատեսել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Բարով անի, ես չեմ խանգարում ոչ մեկին, հնարավոր է միասին անենք, խնդիր չէ: Դա մեր օրն է»,-պատասխանել Պ. Հայրիկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում