Խաղաղությունը հնարավոր է.Ջեյմս Ուորլիք

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր թվիթերյան էջում հնարավոր է համարել Արցախի հակամարտության խաղաղ կարգավորումը: «Այսօր հանդիպում եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հաջորդ քայլերը: Խաղաղությունը հնարավոր է»,- գրել է Ուորլիքը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ ժամանալ են Ադրբեջան: Բաքու կատարած այցից հետո նրանք կայցելեն նաև Հայաստան:

Հիշեցնենք, որ հունվարի 23-24-ը Փարիզում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը: Հանդիպման վերջում միջնորդները հայտարարեցին Արցախյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար շարունակել բանակցային գործընթացը և կազմակերպել երկու երկրների նախագահների հերթական հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում