Իվանաշվիլին գոհ է Վրաստանի կառավարությունից

Վրաստանի նախկին վարչապետ Իվանիշվիլին գոհ Է երկրի գործող իշխանությունից: Այդ մասին նա հայտարարել Է իր «Քաղաքացի» ոչ կառավարական կազմակերպության շնորհանդեսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե «ինչպիսի երեք դիտողություններ նա կարող Է անել նախարարների կաբինետի հասցեին, եւ ինչպե՞ս Է նա մտադիր շփվել նրանց հետ, տեղեկացնում Է «Apsny.ge» կայքը:

«Շփվելու ձևերը կարող Է տարբեր լինել, նրանցից շատերի հետ ես կարող եմ խոսել ուղղակիորեն, բացի այդ, կարող եմ առաջարկություններ անել լրատվամիջոցների միջոցով, կարող եմ նրանց կանչել բանավեճերի: Բայց ես ցանկանում եմ ընդգծել, որ գոհ եմ Վրաստանի նոր կառավարության գործունեությունից:

Համարձակորեն կարելի Է ասել, որ այսօր մենք լավ իշխանություն ունենք, բայց այն իդեալական լինել չի կարող: Ինչ վերաբերում Է ժողովրդի հետ կառավարության մերձեցման գործընթացին, ապա այն սկսվել Է, եւ ես գոհ եմ դրանից»,-ասել Է Իվանիշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում