Յուլյա Տիմոշենկոն անիմաստ Է համարել Յանուկովիչի հետ ընդդիմության բանակցությունները

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն քննադատում Է երկրի ներքաղաքական իրադրության կարգավորման շուրջ իշխանության հետ ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նրա դուստրը՝ Եվգենիան: «Նա բանակցությունները համարում Է անիմաստ ու անընդունելի: Դրանք կարող են միայն հանգեցնել կասկածելի փոխզիջումների: Իշխանությունը պարզապես ցանկանում Է ժամանակ շահել: Իմ մայրը դեմ Է ինչ-ինչ կիսամիջոցներին»,-ասել Է Տիմոշենկոն ավստրիական Die Presse հրատարակությանը տված հարցազրույցում:

Յուլյա Տիմոշենկոն, դստեր խոսքով՝ այն կարծիքին Է, որ շուտով «քաղաքացիները կհաղթեն», իսկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կորցնում Է վերահսկողությունը երկրի իրադրության նկատմամբ:

Տիմոշենկոն դրական Է գնահատել այն փաստը, որ Եվրոպան սկսել Է խոսել ուկրաինական իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների մասին: «Սակայն այդ մասին հարկավոր Էր խոսել շատ ավելի վաղ: Պատժամիջոցներն անհրաժեշտ Է կիրառել արդեն առաջիկա օրերի ընթացքում, որպեսզի դրանք վերջապես հասնեն նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում բռնության համար»,-հայտարարել Է նախկին վարչապետի դուրստրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում