Սամվել Նիկոյանի որդին՝ Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախկին նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի որդին՝ Վարդան Նիկոյանը, ով աշխատում է կառավարությունում՝ որպես վարչապետի օգնական, առաջիկայում կնշանակվի Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար:

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Մասիս Բաղդասարյանն անցած շաբաթ ազատվել է պաշտոնից և տեղափոխվել Քաղաքաշինական պետական կոմիտե:

Այս կապակցությամբ «Ժամանակ»-ի հարցին նախարարության լրատվական ծառայությունից պատասխանել են՝ քանի որ այդ պաշտոնը թափուր է, բնականաբար նշանակում սպասվում է: Նրանք նաև փոխանցել են, թե տեղյակ չեն՝ ով է լինելու իրենց աշխատակազմի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում