Ադրբեջանը ԱՀԿ անդամ չի դառնա. Ալիև

Ադրբեջանը մոտ ապագայում չի պլանավորում Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ դառնալ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման խորհրդաժողովի ժամանակ:

«Յուրաքանչյուր երկիր պետք է պաշպանի իր շուկան, և Ադրբեջանը գնում է այդ ուղղությամբ: Մենք առայժմ չեն պատրաստվում ԱՀԿ-ի անդամ դառնալ, բայց մեզ համառորեն այնտեղ հրավիրում են», – ասաց Ալիևը:

Նա այդ որոշումը հիմնավորել է է տեղական շուկան պաշտպանելու տեսանկյունից:

«Մենք դեռևս պետք է պայմաններ ստեղծենք մեր ֆերմերների և ընկերությունների համար:Հակառակ դեպքում մենք չենք կարող մեր շուկան բացել անորակ, էժանագին արտասահմանյան ապրանքների համար: Այդ պարագայում տեղական արտադրությունը կմեռնի, ֆերմերները կտուժեն:», -հայտարարեց Ալիևը:

«Ադրբեջանը կդառնա ԱՀԿ-ի անդամ, սակայն դա մենք ինքերս պիտի որոշենք:Ադրբեջանը կանդամակցի ԱՀԿ-ին , երբ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը կունենան արտահանողական ուղղվածություն:Այդ ժամանակ կտեսնենք ԱՀԿ-ն նույնպիսի ջանքեր կդնի մեր անդամակցության համար, ինչպես որ հիմա է անում», – նշեց Ադրբեջանի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում