Մեկնարկում Է Բեռլինի 64-րդ կինոփառատոնը

Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» նոր ֆիլմի ցուցադրմամբ փետրվարի 6-ի երեկոյան կմեկնարկի Բեռլինի 64-րդ կինոփառատոնը: Ամեն տարի այն իրավամբ դառնում Է ձմռան գլխավոր մշակութային իրադարձությունը Գերմանիայի մայրաքաղաքում: Այս անգամ կինոֆորումին, որը կշարունակվի մինչեւ փետրվարի 17-ը, կցուցադրվեն շուրջ 400 ֆիլմեր, որոնցից 20-ն ընդգրկվել են հիմնական ծրագրում եւ պայքարում են Բեռլինի գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արջի» համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:Այդ կենդանին ոչ միայն քաղաքի հերալդիկայի, այլեւ բեռլինյան կինոստուգատեսի խոհրդանիշն Է: Ինչպես եւ անցած տարիներին հսկայական հերթեր են գոյացել Պոտսդամեր պլատց հրապարակի «Արկադեն» առեւտրի կենտրոնում, որտեղ կինոսիրողները գնում են սեանսների նախապես պատվիրված տոմսեր: Ամեն տարի Բեռլինում ֆիլմերի ցուցադրմանն այցելում Է մինչեւ 300 հազար մարդ, ինչն այն դարձնում Է աշխարհի ամենաշատ այցելուներն ունեցող կինոֆորումը:

Գլխավոր պարգեւներին հավակնելու են ամերիկացի Ռիչարդ Լինկլեյթերի «Պատանեկություն» ժապավենը՝ Պատրիցիա Արքեթի եւ Իթան Հոուքոմի մասնակցությամբ, ֆրանսիական կինեմատոգրաֆի 91-ամյա լեգենդ Ալեն Ռենեի «Սիրել, խմել եւ երգել» կինոնկարը: Հիմնական մրցույթում են նաեւ «Թշնամու ճանապարհը» ֆիլմը, որը նկարահանել Է ֆրանսիացի Ռաշիդ Բուշարեբոմը, ճապոնական «Տնակը» ժապավենը, Քիլիան Մերֆիի մասնակցությամբ նկարահանված «Բարձունքում» ամերիկյան կինոնկարը եւ հույն Յանիս Էկոնոմիդեսի «Սոցիալական շերտեր» ֆիլմը:

Գերմանական կինեմատոգրաֆը հիմնական մրցույթում ներկայացվելու Է չորս ֆիլմով: Դրանք են՝ Դոմինիկ Գրաֆի «Սիրասուն քույրերը» պատմական ժապավենը, Դիթրիխ Բրյուգեմանի «Քառուղի»-ն, Էդվարդ Բերգերի «Ջեկը», ինչպես նաեւ «Աշխարհների միջեւ» դրաման, որը պատմում Է Աֆղանստանում գերմանացի զինվորների ծառայության մասին: Բացի այդ, մրցութային ծրագրում ընդգրկված են ֆիլմեր՝ Արգենտինայից, Նորվեգիայից, Ավստրիայից, Իսպանիայից եւ Չինաստանից:

Ժյուրին, որը կգլխավորի պրոդյուսեր Ջեյմս Շամուսը (հայտնի Է «Սապատավոր սարը» աշխատանքով), փառատոնի դափնեկիրների անունները կհայտարարի փետրվարի 15-ին, իսկ ստուգատեսը կավարտվի հաջորդ օրը կայանալիք մեծ կինոցուցադրմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում