Պան Կի Մունը համոզված է, որ Սիրիայի քիմիական զենքը սահմանված ժամկետում կոչնչացվի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը համոզված է, որ Սիրիան հնարավոր ամեն ինչ կանի քիմիական զենքի ամբողջովին ոչնչացման աշխատանքները սահմանված ժակետում իրականացնելու համար՝ համաձայն ռուս-ամերիկյան նախաձեռնության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Պան Կի Մունը նախ նշել է, որ Սիրիայի Արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալլեմի խոսքով Սիրիան աջակցություն կցուցաբերի քիմիական զենքերի ոչնչացման հարցում:

Սիրիան արդեն համաձայնել էր մինչև փետրվարի 5-ը հանձնել քիմիական պահեստները, սակայն գործընթացը հնարավոր էր չիրականանացնել հրթիռային ռմբակոծության հետևանքով: Փորձագետների կարծիքով, քիմիական զենքի ոչնչացումը բավական լուրջ հարց է:

Համաձայն սահամանված ժամկետի՝ Սիրիայի քիմիական զենքերը պետք է ոչնչացվեն մինչև հունիսի 30-ը: Սիրիայի քիմիական զենքերի առաջին մասը երկրից դուրս է բերվել հունվարի 7-ին, իսկ երկրորդը՝ հունվարի 27-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում