Քեթրին Էշթոնը կայցելի Իրան

ԵՄ-ի արտաքին հարցերով հանձնակատար Է Քեթրի Էշտոնը ծրագրում է մարտի սկզբին այցելել Իրան:

Էշթոնը նշել էր, որ այցելելու է Իրան’ հանդիպելու իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Սա Էշթոնի առաջին այցն է Իրան, նա մինչ այդ գլխավորել է Իրանի և միջնորդ վեցյակի միջև ընթացող բանակցությունները:

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը նշել էր, որ Իրանի և միջնորդ վեցյակի միջև բանակցությունները պլանավորված են փետրվարի տասնութին Վիեննայում: Պայամանավորվածությունը ձեռք է բերվել Մյունխենի անվտանգության միջազգային խորհրդաժողովի ժամանակ Զարիֆի և Էշթոնի միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում