Թուրքիան անհանգստացած է Չեխիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությամբ

Թուրքիայում անհանգստացած են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն ճանաչող երկրների ավելացմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքն այդ առնչությամբ գրում է, որ մոտ ապագայում, հնարավոր է, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ հայտնվի նաեւ Չեխիայի Հանրապետության օրակարգում: «Չեխիայի Նախագահ Միլոշ Զե մանը հայ գործընկերոջ’ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ 1915թ. տեղի ունեցած հայկական կոտորածները որակել է որպես ցեղասպանություն: Մոտ ապագայում Չեխիայի Հանրապետությունը եւս կարող է համալրել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող երկրների շարքը»,- գրել է կայքը:Այն անհանգստություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին հնարավոր է, որ ցեղասպանությունը ճանաչեն եւս մի քանի երկրներ:

Կայքը նշում է, որ ՀՀ Նախագահի հետ մամուլի ասուլիսում Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի արած «Գալիք տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100 տարին: 1915թ.-ին 1,5 մլն հայ է սպանվել» հայտարարությունը ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախանշան է, ինչի շուրջ աշխատանքները կսկսվեն մոտակա ամիսներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում