Արամ Մանուկյանը ուղղախոսության «դասեր» տվեց պատգամավորներին

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը իր պատգամավոր գործընկերներին կոչ արեց խոսել մաքուր ու ճիշտ հայերենով: ՀԱԿ պատգամավորը հատկապես մտահոգիչ համարեց այն, որ դահլիճում ներկաները դիմելով միմյանց հայրանուններով՝ հնչեցնում են այն ռուսերեն լեզվով՝ նկատի ունենալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով այսօրվա նիստին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին դիմում էր «Ռոբերտ Նիկոլաևիչ»-ով:

Ա. Մանուկյանը նաև հորդորեց, որ պատգամավորները «նախագա»-ի փոխարեն’ ասեն «նախագահ», «վերաբերվում է»-ի փոխարեն’ վերաբերում է, «գույքերի» փոխարեն’ «գույք», ոչ թե «հրավերքներ», այլ «հրավերներ»:

«Եվ սա էլ է անկախության արժեք, մանավանդ, որ դեռ չենք մտել Մաքսային միություն»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում