Դատավորներն իրենց խաբված են զգում

Ազգային ժողովը փետրվարի 4-ին ընդունեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը և նախագահի առաջարկությամբ ԱԺ վերադարձված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» և «Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Համաձայն դրա՝ ՍԴ անդամների կենսաթոշակը կբարձրանա մինչև 450-500 հազար դրամ:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի լոբբինգով ընդունված այս փոփոխությունն առաջացրել է ՀՀ դատական համակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչների զայրույթը: Օրինակ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Վարուժան Աբելյանը «Ժողովուրդ»-ին վրդովված հայտնել է. «Ես շատ դժգոհ եմ ու վիրավորված, ինչու՞ մեզ խաբեցին: Անգամ թոշակի գնալուց հետո մենք իրավունք չունենք ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել. ասում են՝ թոշակը կկտրեն: Լավագույն դեպքում պետք է փաստաբանություն անենք: Այսինքն՝ ուղարկում են մեռնելու՞: Սենց բա՞ն կլինի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում