«Եթե մեկն ուզում է գաղտնի զրուցել, ապա դա հաստատ ԱԺ-ում չի անի». պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանից «Ժողովուրդ»-ը երեկ հարցրել է՝ արդյոք այսօր խորհրդարանում վիճակն այնքան վտանգավոր է, որ ԱԺ ղեկավարությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, տեսախցիկներ է տեղադրել:

«Չեմ կարող ասել, տեղադրողին ասեք, ես չեմ եղել տեղադրողը»,-ասել է Մուրադյանը:

Նա պնդել է, թե այդ տեսախցիկները իրեն չեն անհանգստացնում: Իսկ գաղտնի հանդիպումների ու զրույցների մասին հարցին էլ Մուրադյանը պատասխանել է. «Եթե մեկն ուզում է գաղտնի զրուցել, ապա դա հաստատ ԱԺ-ում չի անի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում