Միջպետական և միջհամայնքային բոլոր ճանապարհներն անցանելի են

ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները փետրվարի 7-ի ժամը 09.30-ի դրությամբ հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար’ անվաշղթաներ ի կիրառման դեպքում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից ստացված տեղեկատության համաձայն, փետրվարի 7–ին’ ժամը 9.30–ի դրությամբ, Գորիս – Կապան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում