Մերկելը «բացարձակապես անընդունելի» Է համարել Նուլանդի հայտարարությունը

ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը «բացարձակապես անընդունելի» Է համարել Եվրամիության մասին ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի արած հայտարարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, փետրվարի 7-ին հայտնել Է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Կրիստիանե Վիրցը:Նրա խոսքով՝ ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ներկայում հսկայական աշխատանք Է կատարում Ուկրաինայի հակամարտության կարգավորման նպատակով: Եվրամիությունն այսուհետեւ Էլ բոլոր ուժերը կներդնի երկրի իրադրությունը նորմալացնելու համար:

Ինչպես արդեն հաղորդվել Է, Վիկտորյա Նուլանդը ներողություն Է խնդրել եվրոպացի դիվանագետներից Եվրամիության հասցեին արված կոպիտ արտահայտության համար, որը նա թույլ Է տվել հեռախոսազրույցի ժամանակ: ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջեւ սկանդալ հարուցած ձայնագրությունը նախօրյակին հայտնվել Է Youtube-ի պորտալում, որտեղ, ինչպես ենթադրվում Է, Նուլանդը եւ Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայաթը քննարկում են Ուկրաինայի քաղաքական ճգնաժամը: Երկխոսության պահերից մեկում կանացի ձայնը խիստ քննադատաբար Է արձագանքել Ուկրանիայում Եվրամիության գործողություններին՝ ըստ որում օգտագործելով անպարկեշտ արտահայտություն:

«Թույլ տվեք հայտնել, որ նա արդեն կապվել Է Եվրամիության իր պաշտոնակիցների հետ, եւ, անշուշտ, ներողություն Է խնդրել»,- հայտարարել Է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին: Ըստ որում նա հրաժարվել Է հավաստել կամ հերքել Համացանցում զետեղված ձայնագրության իսկությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում