Եթե «Գազպրոմ Արմենիա»-ն չփոխհատուցի վնասը, վանաձորցիները կդիմեն դատարան

Գազի վթարի արդյունքում Վանաձորում շարքից դուրս են եկել ջրատաքացուցիչներ’ կաթսաներ, պայթել են ներտնային խողովակներ, ինչից բնակչությունը շատ զայրացած է:

«Որոշ համարձակներ անգամ որոշել են փոխհատուցում պահանջել «Գազպրոմ Արմենիա»-ից («ՀայՌուսգազարդից»): Ասում են’ եթե կամովին չտան, մտնելու են դատարան: Թե որքանով հետևողական կլինեն մեղմ ու ամեն զրկանք տանող լոռեցիները, կերևա առաջիկայում»,-գրել է «Հրապարակ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում