Կանադացի պատգամավորն Ադրբեջանին կոչ է անում հարգել հրադադարի ռեժիմը

Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Կարիգիանիսն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել հարգել հրադադարի պայմանագրի դրույթները Արցախի եւ Ադրբեջանի սահմանում:  Կարիգիանիսը ելույթ է ունեցել խորհրդարանում’ ընդգծելով, որ հրադադարի խախտումները միայն բարդացնում են Մինսկի խմբի համանախագահների աշխատանքները և խոչընդոտում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: «Իմ մտքերն ու աղոթքները 2014 թվականի հունվարի 19-ի ռազմական ընդհարման ժամանակ սպանված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի և ընկերների հետ են: Ես աղոթում եմ, որ խաղաղ բանակցությունները վերջ դնեն կյանքերի կորստին»,- ասել է Կարիգիանիսը:Նա նաև նշել է, որ հրադադարի խախտումները միայն բարդացնում են Մինսկի խմբի միջնորդների աշխատանքը: «Կանադան մշտապես աջակցել և շարունակելու է աջակցել կողմերի միջև խաղաղ բանակցություններին: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լինի հակամարտության կարգավորման միակ ձեւաչափըը: Խնդրում եմ, որ խաղաղ բանակցությունների կառուցողական շարունակության համար մենք աշխատանքներ տանենք ապահովելու, որ վերջերս ադրբեջանական զորքերի կողմից սահմանում իրականացրած գործողությունների նման բռնի գործողութ յուններ այլևս տեղի չունենան»,- ասել է կանադացի օրենսդիրը:

Չնայած հրադադարի պահպանման հանձնառությանը’ ադրբեջանական կողմը հաճախ է խախտում կրակի դադարեցման ռեժիմը’ թե’ դիպուկահարների միջոցով թիրախավորելով հայ դիրքապահներին ու խաղաղ բնակչությանը, թե’ դիվերսիոն գործողություններով, որոնցից վերջինն իրականացրել են հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկու ուղղությությամբ: Իսկ հունվարի 28-ին մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել է հայ զինծառայող Կարեն Գալստյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում