Երկրապահը պատգամ ունի պահպանելու ազատ-անկախ Արցախը. Մանվել Գրիգորյան

Նոր սերդնի ճիշտ դաստիարակությունը երկրապահի կարևորագույն խնդիրներից մեկն է: Պատերազմի չկրկնվելու համար թշնամուց ուժեղ բանակ պիտի ունենանք: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը փետրվարի 15-ին միության տասներորդ համագումարում: «Մենք պատանի երկրապահին, երիտասար դ երկրապահին այնպես պիտի դաստիարակենք, որ միշտ պատրաստ լինեն պաշտպանելու իրենց սրբությունները’ մորը, ընտանիքը, հայրենիքը: Հայկական բանակում ծառայելը հայ մարդու համար պիտի դառնա պատվի խնդիր, իսկ հայկական բանակի սպան մեր հասարակության ամենահարգարաժան ու պաշտպանված խավը պետք է լինի»,- ասաց Մանվել Գրիգորյանը: Գեներալ-լեյտենանտը նշեց, որ երկրապահը պատգամ ունի պահպանելու ազատ-անկախ Արցախը: Ելույթից առաջ Գրիգորյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել սպարապետ Վազգեն Սարգսյանի և բոլոր հերոս տղաների հիշատակը, գլուխ խոնարհել հերոսներ ծնած մայրերի առաջ:

Երկրի շենացման հարցում նա կարևորեց ազգային միասնականության գաղափարը: «Համախմբվե՜նք ու միասնական լինե՜նք, որ հարկադրենք Թուրքիային ճանաչել 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանությունը: Համախմբվե՜նք ու միասնական լինե՜նք, որպեսզի պահպանենք և հզորացնենք Հայաստանն ու Արցախը»,- կոչ արեց գեներալ-լեյտենանտը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 15-ին 2041 պատվիրակների մասնակցությամբ մեկնարկեց Երկրապահ կամավորականների միության տասներորդ համագումարը: Համագումարին մասնակցում են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգասյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը, պատգամավորներ, գեներալներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Զեկույցով հանդես կգա ԵԿՄ վարչության նախագահ Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում