Ադրբեջանական բանակը մայոր է կորցրել

Ադրբեջանի զինված ուժերի 44-ամյա մայոր Բեքիր Ավեզ օղլու Ռահիմովը «հիվանդությունից» մահացել է: Ռահիմովը մահացել է փետրվարի 15-ին ԶՈւ գլխավոր կլինիկական զինվորական հոսպիտալում: Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, սպայի մահվան փաստը հաստատել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը’ չնշելով, թե նա ինչ հիվանդությունից է մահացել:

2014 թ-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակը կորցրել է 9 զինծառայող: Նրանցից 4-ը ինքնասպանություն են գործել: 14 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում