Վրաստանի նախկին վարչապետը դատապարտվել է 5 տարի ազատազրկման

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին դատապարտվել Է 5 տարվա ազատազրկման: Դատավճիռը փետրվարի 17-ին կայացվել Է Քութայիսի քաղաքային դատարանի կողմից: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Նույն այդ գործով Կախեթի նախկին նահանգապետ Զուրաբ Չիաբերաշվիլին դատապարտվել Է 50 հազար լարիի չափով տուգանքի: Նա դատավճիռը համարում Է անօրինական և մտադիր Է բողոքարկել այն:

Չիաբերաշվիլին և Մերաբիշվիլին մեղադրվում Էին երեք հոդվածով: Դատախազությունը նրանց մեղադրում Է ընտրողներին կաշառելու, պետական միջոցները վատնելու և յուրացնելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Բացի այդ, Մերաբիշվիլին մեղադրվում Է նաև Կվարիաթի գյուղում ամառանոցի ապօրինի յուրացման մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում