Պոլիկլինիկաներում անվճար տրամադրվող հնդկական դեղերն անորակ են

ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) ներկրած հնդկական արտադրության դեղատեսակները ոչ միայն չեն օգնում, այլև, ընդհակառակը, ծանր վիճակում են դրել շաքարային դիաբետով շատ հիվանդների։ ՀՀ պոլիկլինիկաներում անվճար տրամադրվող հնդկական դեղահաբերի անորակ լինելու հետևանքով մեծ թվով մարդիկ դարձել են ինսուլինակախյալ, որոնց թիվը, ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների, ավելացել է 2000-ով։

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ 2013թ. նոյեմբերի 14-ին շաքարային դիաբետով հիվանդների համաշխարհային օրվա առթիվ Մոսկվայի տանը կազմակերպված միջոցառմանը հավաքված բժիշկները նույնիսկ քննարկել են այս հարցը ու իրենց մտահոգությունն են հայտնել հնդկական դեղատեսակների վերաբերյալ։

Պատասխանելով «Ժողովուրդ»-ի թղթակցի հարցերին՝ ԱՆ-ից հերքել են նշված միջոցառման ժամանակ նման հարցի քննարկումը՝ ավելացնելով, որ այդպիսի խնդիր Հայաստանում ուղղակի չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում