Մարտին Լյութեր Քինգի երեխաներից առգրավվել Է նրա Նոբելյան մեդալը և Աստվածաշունչը

ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում (Ջորջիայի նահանգ) դատավորը որոշում Է կայացրել, որ մեդալը, որը Մարտին Լյութեր Քինգին Է հանձնվել որպես խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի, ինչպես նաեւ նրան պատկանող Աստվածաշունչը պետք Է ժամանակավորապես պահվեն բանկային հատուկ պահարանում: Այդ չհրկիզվող պահարանի բանալիները կգտնվեն իր իսկ դատավորի մոտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Այս որոշումը կայացվել Է այն կապակցությամբ, որ Քինգի երեխաները շարունակում են պայքարել նրան պատկանող իրերի համար: Մասնավորապես, իրավապաշտպանի որդիները՝ Մարտին Լյութեր Քինգ Երրորդը եւ Դեքսթեր Քինգը, պնդում են, որ մեդալը եւ Աստվածաշունչը վաճառվեն: Մինչդեռ դրան դեմ Է Քինգի դուստր Բեռնիսը, որն Ատլանտայում գլխավորում Է նրա անվան կենտրոնը: Բոլոր երեքն Էլ մտնում են Մարտին Լյութեր Քինգի հիմնադրամի տնօրենների խորհրդի կազմի մեջ, որը կառավարում Է նրա ժառանգությունը:

2006 թվականին Քինգի կնոջ՝ Քորետա Սքոթ Քինգի մահվանից հետո մեդալը եւ Աստվածաշունչը գտնվում Էին Բեռնիսի մոտ, որը հրաժարվում Էր այն տալ եղբայրներին՝ հայտարարելով, որ դրանք «սուրբ» են եւ չեն կարող վաճառվել: Մարտին Լյութեր Քինգ Երրորդը եւ Դեքսթեր Քինգն, իրենց հերթին, պնդում են, որ այն փողը, որը կստացվի վաճառքից, անհրաժեշտ Է հիմնադրամի գործունեությանն աջակցելու համար:

Քինգը խաղաղության Նոբելյան մրցանակի Է արժանացել 1964 թվականին՝ ռասայական կեղեքմանը ոչ բռնի դիմադրության շարժման բնագավառում ներդրած ավանդի համար: Թխամորթ բնակչության իրավունքների համար պայքարի մարտիկին պատկանող Աստվածաշնչի վրա իր երկրորդ պաշտոնակալության ժամանակ երդում Է տվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում