Յանուկովիչն անհայտ ուղղությամբ լքել է Ուկրաինան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկյան կոլեգա Բարաք Օբամայի հետ:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին տեղափոխող ինքնաթիռը Խարկովի օդանավակայանում վայրէջք չի կատարել: Այս մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հայտնել են օդանվակայանի ինֆորմացիոն ծառայությունից:

Ավելի վաղ մի շարք լրատականներ տեղեկացրել էին, որ Յանուկովիչը փետրվարի 22-ի գիշերը հաջողությամբ մեկնել է Կիևից: Մասնավորապես նշվում էր, որ Խարկովում նախագահը մասնակցություն կունենա Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանի պատգամավորների համագումարում, որի կազմակերպիչը «Ուկրաինական ճակատն»-ն է:

Սակայն, ինչպես տեղեկացնում է Voskanapat.info-ն’ հղում կատարելով FlightRadar24 սոցիալական ցանցին, Յանուկովիչի AOJ92C համարով ինքնաթիռը համակարգի քարտեզից անհետացել է , երբ անցել է հայ-իրանական սահմանը:

Ուկրաինական «Էսպրեսո» հեռուստաալիքն էլ տեղեկացնում է, որ Յանուկովիչի ինքնաթիռը Երևանի տարածքով անցել է Իրաք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում