Մառախուղի պատճառով հետաձգվել է Վրաստանի նախագահի օդանավի ժամանումը Երևան

«Զվարթնոց» օդանավակայանում եղանակի տաքացմամբ պայմանավորված մառախուղի պատճառով նախատեսվածից ուշ է վայրէջք կատարել «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության չվերթը եւ ժամանակային առումով տեղաշարժվել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու օդանավի ժամանումը Երեւան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին օդանավակայանի մամուլի ծառայությունից, օդանավակայանում այժմ եղանակը թռիչքային է, այն գործում է նորմալ ռեժիմով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում