Պուտինը հրահանգել է զորավարժության մասնակիցներին վերադառնալ իրենց բազաները

Ռուսական բանակի գերագույն գլխավոր հրամանատարը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հրաման է տվել զորքերին և այլ զորամիավորներին հետ վերադառնալ իրենց  մշտական բազաները:Այս մասին, ինչպես տեղեկացնում է Ռիա նովոստին, լրագորղների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ-ի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովի խոսքերով, վերջերս Պուտինին է ներկայացվել հաջող զորավարժություններ կատարելու մասին զեկույցը, որից հետո ՌԴ նախագահը հրամայել է զորքերին և զորամիավորումներին վերադառնալ իրեցն մշտական բազաները

Հետևեք մեզ նաև Telegram-ում