Պիցցա առաքած հայ երիտասարդը CNN-ի եթերում հայտարարել է, որ «Օսկար»-ում հայտնվելն իր համար եւս անկակնալ էր

«Օսկար» 2014թ. մրցանակաբաշխության ժամանակ պիցցայի հյուրասիրությունը դարձել է հեռուստահաղորդումների և սոցցանցային քննարկումներում ամենաշտն արծարծվող թեման: CNN-ի մեկնաբան Փիրս Մորգանի հաղորդման հյուրն է «Օսկար»-ի ժամանակ պիցցա մատակարարծ «Big Mama’s and Papa’s Pizzeria»-ի սեփականատեր, հայ ձեռնարկատեր Էդգարը Մարտիրոսյանը, ով իր տպավորություններն է պատմել այդ հետաքրքիր միջադեպի մասին: «Ես բացարձակապես գաղափար չունեի, թե ուր եմ առաքում: Ինձ խնդրեցին սպասել, հետո Էլենը դուրս եկավ և հայտնեց, որ հետևեմ իրեն: Կարծում եմ, որ «ամերիկյան երազանք» ասելով հենց սա ի նկատի ունեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ պատմել է «Big Mama’s and Papa’s Pizzeria» սննդի սպասարկման կետի սեփականատերը: «Դրանից հետո սկսեցին զանգել բոլոր տեղերից’ Հայաստանից, Ռուսաստանից, ընկերներս, ընտաիքիս անդամները»,- պատմել է «աշխարհի ամենահայտնի պիցցա առաքող»-ը’ ինչպես նրան բնութագրեց բրիտանացի հայտնի հաղորդավար Փիրս Մորգանը: Մարտիրոսյանն ուղիղ եթերում պատմել է, որ ամենաշատը տպավորվել է Ջուլիա Ռոբերտսով:

Երևանի ժամանակով մարտի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի է ունեցել Օսկարի 86-րդ մրցանակաբաշխությունը, որը հագեցած էր բավականին հետարքրիր և հաճելի իրադարձություններով: Մրցանակաբաշխության թերևս ուշագրավ պահերից մեկն էլ այն էր, երբ այն վարող ամերիկացի հայտնի կատակերգու Էլեն Դըջեներեսը սկսեց պիցցա հյուրասիրել առաջին շարքում նստած գերաստղերին: Ինչպես հետագայում պարզվեց պիցցան առաքող սննդի սպասարկման կետերի ցանցը պատկանում է Լոս Անջելեսում ապրող ամերիկահայ գործարարի: Լուրը միանգամից մեծ արձագանք գտավ հայության շրջանում և այն ակտիվորեն քննարկում են սոցիալական ցանցերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում