Հասանելի է հայկական սփյուռքի էլեկտրոնային մամուլում որոնում իրականացնող համակարգը

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը «Google» որոնողական համակարգի վրա ստեղծել է նաև «Սփյուռքի մամուլի որոնում» փնտրողական համակարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համակարգը հասանելի է իր իսկ հղումով կամ կարճ հիշվող հղումներով’ Bit.ly/spyurq կամ Kg.am/spyurq: Այս պահին համակարգում ներառված են հայկական սփյուռքի մոտ հինգ տասնյակ կայքեր:

Համակարգը փնտրում է միայն հայկական սփյուռքի լրատվական կայքերով, փնտրում է նորություններ եւ լուսանկարներ։ Նորությունները ֆիքսված են այնպես, որ գալիս են ըստ ժամանակի, այսինքն’ առաջինն այն նորությունը, որը եղել է ամենավերջինը, հետո’ մյուսը, և այդպես շարունակ: Աջ անկյունից կարելի է փոխել և ընտրել’ ըստ ամենահամապատասխանող նյութի (relevance)։ Լուսանկարների բաժնում հակառակն է, նախնական դրված է ըստ նյութին համապատասխանության, աջից կարելի է ընտրել ըստ ժամանակի։
Հիշենք’հայաստանյան լրատվական կայքերի որոնողական համակարգը հասանելի է այս հղումներով’ Bit.ly/mamul և Kg.am/mamul:

Հետևեք մեզ նաև Telegram-ում