Ռազմական ոստիկանությունում գեներալ չկա, տիկին նախարար

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք եղե՞լ են գործարարներ, ովքեր իրենց պատկանող էլիտար դատարկ տներն առաջարկած լինեն սիրիահայերին՝ որպես ժամանակավոր կացարան, ասել է. «Այո, ինչու չէ: Կարող եմ ասել, որ մեր գեներալներից շատերն ամռանը երեխաներին տանում, իրենց տներում պահում են: Ռազմական ոստիկանության գեներալներից մեկը ոչ միայն զույգ քույրերին տարել ու իր տանը պահում էր, այլ նույնիսկ «Արի տուն» ծրագրի բոլոր երեխաներին ճաշով հյուրասիրել է»:

Իհարկե գովելի է, երբ տիկին նախարարը փորձում է հասարակության աչքին բարձրացնել տարբեր պաշտոնյաների հեղինակությունն ու վարկանիշը, բայց նման հարցերին պետք է ավելի զգույշ մոտենալ: Քանզի հայտնի է, օրինակ, որ Ռազմական ոստիկանությունում գեներալ չկա: Այնտեղ պետը գնդապետ Սամվել Ղուկասյանն է, ով այդ պաշտոնին ծառայում է 2012-ի հուլիսից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում