Այսուհետ կլինի միայն տեղական արտադրության՝ հայկական կոնյակի գովազդ

1 դեմ, 2 ձեռնպահ և 66 կողմով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց:

Հիշեցնենք, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը  առաջարկվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով արգելել ծխախոտի, ինչպես նաև ժամը 06:00-ից մինչեւ 22:00-ը’ թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի, գովազդը:

Նախագիծը պայմանավորված է առանձին ապրանքատեսակների գովազդի առանձնահատկությունները առավել մանրամասնորեն սահմանելու, զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցների ֆինանսական ինքնաբավությունը բարձրացնելու, ինչպես նաեւ առանձին ալկոհոլային խմիչքների (տեղական արտադրության կոնյակ)՝ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում գովազդային առանձնահատկությունները հստակեցնելու պահանջով:

Օրեսնդրական նախաձեռնությամբ պահպանվում է բնակչության անչափահաս հատվածի վրա ալկոհոլային խմիչքների գովազդի ազդեցության սահմանափակումը՝ ժ. 06:00-ից մինչեւ 22:00-ն զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով արգելվում է թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի, գովազդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում