Նորագավիթ թաղամասում վարելահողերը դառնում են աղբանոց

Times.am-ը նամակ-ահազանգ է ստացել իր ընթերցող Էդգար Նազարյանից, որում մասնավորապես ասվում է.

«Բարև Ձեզ: Ես մշտապես ընթերցում եմ Ձեր կայքի լրահոսը: Նկատել եմ նաև որ հոդվածներ եք գրում հանրությանը մտահոգող թեմաներով: Երևանի Նորագավիթ թաղամասի նոր գերեզմաններ և այգիներ տանող ճանապարհի կողքերին գտնվող վարելահողերը կամաց-կամաց դառնում են Նուբարաշենի նման աղբանոց, որը սկսվում է Արտաշատի խճուղու կողմից: Ժամանակին այնտեղ, որտեղ հիմա աղբ է թափված, ցորեն էին ցանում ,տարբեր բանջարաբոստանային կուլտուրաներ էին մշակում: Մոտավորապես 10 տարի է անտերության է մատնված այդ երբեմնի մշակվող տարածքը ,մարդանմաներն էլ օգտվելով առիթից սկսել էին աղբ թափել այնտեղ,տարբեր տեսակի աղբեր:Հիմա արդեն մի հսկայական մշակելու ենթակա տարածք դարձել է աղբանոց:

Աղբը բերում են արդեն թափում են գերեզմանոցին շատ մոտ: Արդեն ճանապարհով դժվար է անցնել»: Վերջում նամակագիրը կոչ է անում անդրադառնալ այս թեմային: Times.am լրատվականը թեման կպահի ուշադրության կենտրոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում