Եվրոպայի առաջնությունը առաջընթաց Է Հայաստանի շախմատիստների համար

Հայաստանի շախմատիստները լուրջ առաջընթաց են դրսեւորել Երեւանում ընթացող Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայում, 13-ամյա Հայկ Մարտիրոսյանը լրացնում Է գրոսմայստերի նորմա, 12-տարեկան շախմատիստների աշխարհի չեմպիոն Արամ Հակոբյանը եւ 11-ամյա Շանթ Սարգսյանը հավակնում են միջազգային վարպետի նորման լրացնելուն, ինչը նրանց տարիքում լուրջ արդյունք կլինի:

Առաջնությանը մասնակցող Հայաստանի 83 շախմատիստներից շատերը, այդ թվում՝ պատանի եւ երիտասարդ շախմատիստները, նույնպես կհավակնեն միջազգային կոչումների եւ կբարելավեն իրենց անհատական վարկանիշները: Մի խումբ հայ շախմատիստներ հավակնում են առաջնության բարձր տեղերին եւ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելուն, ինչի համար անհրաժեշտ Է այս առաջնությունում զբաղեցնել 1-23-րդ տեղերից որեւէ մեկը:

Երեւանյան մրցաշարին մասնակցում են Եվրոպայի 27 երկրների 260շախմատիստներ: Այն միաժամանակ 1963-1969 թվականների Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարն Է հանդիսանում: 2014 թվականին նշվելու Է աշխարհի կրկնակի չեմպիոնի ծննդյան 85-ամյակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում