Դոլարի և ռուբլու փոխարժեքը գեթե չի փոփոխվել

ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն’ մարտի 13-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0,03 դրամով և կազմել 414.97 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4,36 դրամով և կազմել 579.38 դրամ: Ինչպես  տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 11.39 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2,87 դրամով և կազմել 692.50 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մարտի 13-ին կազմել է 17 հազար 959.82 դրամ, արծաթի գինը՝ 283.49 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 784.15 դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում