«Առավոտ». Ի՞նչ է նշանակում «լիբերաստ»

«Քանի որ հայալեզու վիրտուալ դաշտում «լիբերաստ» բառը վերջերս բավականին հաճախ է օգտագործվում, ես փորձեցի հասկանալ, թե ինչ է այն նշանակում։ Ծագումնաբանությունը պարզ է՝ լիբերալի (ազատականի) և միասեռականի հայհոյական անվանման համակցումն է։

Այսինքն՝ նրանք, ովքեր կողմնակից են ազատական փիլիսոփայական, քաղաքական կամ տնտեսական հոսանքի, նրանք կա՜մ իրենք են սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչ, կա՜մ էլ, լավագույն դեպքում, այդ սեռական փոքրամասնությունների ջերմ քարոզիչն են։
Այսպիսով՝ մի բան, որը հասարակության լայն շրջանակներում բացասական ընկալում ունի, միակցված է մի բանի, որին այդ լայն շրջանակները հիմնականում տեղյակ չեն, և արդյունքում, այդ եզրույթը կիրառողների մտահղացմամբ, վարկաբեկվում է երկրորդը»,–գրում է թերթը։

Շարունակությւոնը’ «Առավոտ»-ի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում