Աբխազիայի նախագահը ողջունել է Ղրիմում անցկացված հանրաքվեն

Աբխազիան հարգում է ղրիմցիների կամքը, պաշտպանում ու ճանաչում է նրանց բախտորոշ ընտրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը՝ մեկնաբանելով Ղրիմում կայացած հանրաքվեն:

Անկվաբի խոսքով՝ «Ղրիմում անցկացված հանրահարցումը արտացոլում է թերակղզու բազմազգ ժողովրդի կամքի արտահայտումը»:

«Այդ համաժողովրդական որոշումը հիմնված է ոչ միայն պատմական անցյալի, այլեւ ժամանակակից քաղաքական իրողությունների վրա: Եվ դա այն բանի դասական օրինակն է, որ ժողովրդի կամքը վեր է ամեն ինչից»,- ընդգծել է Աբխազիայի նախագահը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում