Նոր մանրամասներ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումից

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից։ Պարզվում է՝ Հովհաննիսյանը ոչ միայն առարկություններ է ունեցել հանդիպման վայրի հետ կապված, այլև հանդիպումների ձևաչափի։ Արդեն հայտնի է, որ, ի տարբերություն ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի, նա Ծառուկյանի հետ հանդիպել է ոչ թե կոնյակի գործարանում, այլ նրա Առինջի տանը, որը խորհրդավորությամբ հայտարարվեց՝ «հանդիպում մասնավոր տարածքում»։ Րաֆֆու պահանջով հանդիպումը չի տեսաձայնագրել:

«Հրապարակ»-ի աղբյուրներն ասում են, որ Ր. Հովհաննիսյանի գլխավոր առաջարկը եղել է հանդիպում կազմակերպել քառյակի լիդերների մակարդակով: «Ժառանգության» ղեկավարն իր այս միտքը այսպես է բացատրել, որ իր, Ծառուկյանի, Տեր-Պետրոսյանի և Հրանտ Մարգարյանի’ առաջին գծում հայտնվելու փաստը թե հասարակության մակարդակում կմեծացնի վստահությունը այդ ուժերի նկատմամբ, և հարկ եղած դեպքում իրենք առանց վերանայելու իշխանությանը փողոցով կսպառնան, թե իշխանության վախը կմեծանա: Նա պահանջել է նաև, որ այդ ձևաչափում քննարկումների դրվի ամբողջական իշխանափոխության հարցը: Բնականաբար, պահանջը մերժվել է ԱԱԽ անդամ ԲՀԿ առաջնորդի կողմից: Սրանից հետո քառյակում կասկածներ են առաջացել, որ «Ժառանգությունն» ինչ-որ պահի կարող է լքել այս ձևաչափը և իր խաղը առաջ տանել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում