Ղրիմի հանրաքվեն Ուկրաինայի տրոհման իրավական նախադրյալն է. Արման Մելիքյան

«Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամը ԱՄՆ, Ռուսաստանի ու Եվրամիության համատեղ գործադրած ջանքերի և տեղի քաղաքական վերնախավի պահվածքի արդյունքում հանգեց նրան, որ սկսվեց երկրի տրոհման գործընթացը: Այդ համատեքստում Ղրիմի հանրաքվեն նշված գործընթացի ոչ թե մասն է միայն, այլ դրա հետագա ծավալմանը նպաստող իրավական նախադրյալը»,-«Առավոտ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Ըստ Մելիքյանի, նախօրեին Ղրիմում կայացած հանրաքվեն, հավանաբար, ներուկրաինական ճգնաժամի նոր, ավելի ընդգրկուն փուլի սկիզբն է հանդիսանում, որում իրար դեմ են դուրս գալու նաև օտար պետություններ:

«Ուկրաինայի տարածքային ամբողջականության անդառնալի կորստի իրական մեկնարկը տրվեց Նախագահ Յանուկովիչի փախուստով Կիևից, որին խոչընդոտող մեկը չգտնվեց, թեև կարծում եմ, որ և ռուսների, և ամերիկացիների կամ եվրոպացիների համար պարզ էր, որ դրան հետևելու է երկրի մասնատումը: Մեկը չգտնվեց, որ Մայդանի առաջնորդներին համապատասխան խորհուրդը տա»,- ասաց Արման Մելիքյանը:

Արման Մելիքյանի հարցազրույցն ամբողջությամբ թերթը կներկայացնի առաջիկա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում