ԱՄՆ-ն չի բացառում Պուտինի նկատմամբ սանկցիաների կիրառտումը

Սպիտակ տունը չի բացառում, որ հետագայում ԱՄՆ-ի սանկցիաները կտարծվեն նաև ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

«Տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ սանկցիաներ կիրառելու հնարավորություն է ստեղծվել: ԱՄՆ-ում չեն բացառում սանկցիաների կիրառումը ցանկացած մեկի նկատմամբ կամ ցանկցած գործողության կիրառումը», — հայտարարել է Բարաք Օբամայի մամուլի քարտուղար Ջեյ Կարնին՝ պատասխանելով այն հարցին,թե արդյոք Պուտինի նկատմամբ կկիրառվեն սանկցաիներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր ուկրաինական և ռուսական մի շարք պաշտոնյաների նկատմամբ սանկցիաներ կիրառելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում