Կյանքից հեռացել է Արա Շիրազը

«Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մարտի 17-ի գիշերը 73 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Շիրազը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանից: Արա Շիրազը փետրվարի 24-ից ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում հիվանդա նոցում էր: Շիրազի առողջական վիճակի վատթարացման պատճառը գլխուղեղի կրկնակի ինսուլտն էր: Նրան միացված էր արհեստական շնչառության ապարատ:

Արա Շիրզը ծնվել է 1941թ. հունիսի 8-ին, Երևանում: Բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհիՍիլվա Կապուտիկյանի որդին է: 1966թ. ավարտել է Երևանի թատերական արվեստի ինստիտուտը: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում: 1968թ-ից Հայաստանի Նկարիչների միության անդամ է: Նրա աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Մոնրեալում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում և այլուր: Նրա գործերից են «Պարույր Սևակ», «Եղիշե Չարենց», «Ալեքսանդր Մյասնիկյան», «Հովհաննես Շիրազ» , «Տիգրան Պետրոսյան», «Վիլյամ Սարոյան», «Վազգեն Առաջին» և այլն: Նրա գործերի մեծ մասը պահպանվում են Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում և Երևանի Ազգային պատկերասրահում: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչմանը, 1979թ.’ ՀԽՍՀ Պետական մրցանակի’ Երևանի «Դվին» հյուրանոցի զարդաքանդակների համար, հետագայում’ ժողովրդական նկարչի կոչմանը: Եղել է ԽՍՀՄ Նկարիչների միության քարտուղարության անդամ: 1987թ. ընտրվել է Հայաստանի Նկարիչների միության նախագահ: 2009թ. արժանացել է ՀՀ ժողովրդական ն կարչի կոչմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում