Rolling Stones ռոք խումբը չեղյալ Է հայտարարել իր համերգը

Rolling Stones ռոք խումբը չեղյալ Է հայտարարել իր առաջին համերգն ավստրալիական շրջագայության շրջանակներում այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ինքնասպանություն Է գործել Միք Ջեգերի ընկերուհին՝ Լորեն Սքոթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

49-ամյա դիզայներին մարտի 17-ին մեռած են գտել Նյու Յորքի իր բնակարանում:

Միք Ջեգերը հայտնել Է, որ ինքը խիստ ճնշված վիճակում Է նրա մահվան մասին լուրից: Դեռեւս պարզ չԷ՝ Rolling Stones-ը կտա արդյոք մնացած հինգ համերգները Ավստրալիայում:

Լոնդոնում Լորեն Սքոթին պատկանող ընկերությունն անցյալ տարվա վերջին ուներ 6 մլն դոլարի պարտք: Արտադրության գործընթացի հետ կապված ձգձգումների պատճառով նա ստիպված Էր չեղյալ հայտարարել նորաձեւության իր նոր հավաքածուի շնորհանդեսը, որը փետրվարին պետք Է տեղի ունենար Լոնդոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում