Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպում է կազմակերպվում Հաագայում. Էլմար Մամեդյարով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին առաջարկել են հանդիպել Հաագայում միջուկային անվտանգության գծով անցկացվելիք հերթական գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին  հաղորդում է  APA լրատվական գործակալությունը, Բաքվում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:

«Համանախագներից առաջարկ կա հանդիպում անցկացնել Հաագայի գագաթնաժողովում», -հայտարարել է Էլմար Մամեդյարովը:

Հարցին, թե ինչ ձևաչափով է այն կայանալու, Մամեդյարովը պատասխանել է, որ իրեն հայտնի է միայն ԱԳՆ ղեկավարների ձեւաչափով հանդիպման մասին:

Միջուկային անվտանգության գծով հերթական գագաթնաժողովը Հաագայում տեղի կունենա մարտի 25-26-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում