Արմեն Աշոտյանը ՀՊՃՀ անձնակազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

Հայաստանի պետական ճարտարագիտակա համալասրանում (Պոլիտեխնիկում) հրավիրված ռեկտորատի նիստն այսօր’ մարտի 16-ին, վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ինչպես տեղեկացնում է  ՀՀ ԿԳ նախարարությունը, Արմեն Աշոտյանը ՀՊՃՀ պրոֆեսորոդասախոսական անձնակազմին ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին:

ՀՀ ԿԳ նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Արա Ավետիսյանին՝ աշխատանքի համար: Ներկայացնելով նորանշանակ ռեկտորի պաշտոնակատարին’ Արմեն Աշոտյանը կարևորել է նրա փորձն ու հմտությունը բուհական համակարգի կառավարման ոլորտում և վստահություն հայտնել, որ բուհի անձնակազմի հետ նրա աշխատանքը արդյունավետ կլինի: «Հայաստանի բուհական համկարգում Պոլիտեխնիկը մշտապես առաջատարների շարքում է եղել և ունի կայուն ավանդույթներ ու մշակույթ, որի անբաժանելի մասն է պոլիտեխնիկցի կոչումը: Ես գիտեմ, որ այդ կոչումը բուհում հպարտությամբ են կր ում և պահպանում: Մեր ակնկալիքները պոլիտեխնիկից մեծ են մեծ են, բուհը, ինչպես տարիներ առաջ, պետք է դառնա տնտեսության առաջատար կադրերի պատրաստման դարբնոցը: Իմ պահանջն է ՝ լինել ավելի նպատակային և ծրագրերի զարգացման և նախաձեռոնության գործընթացում: Բուհական համակարգի ամենահզոր ուժը ուսանողությունն է, շատ կարևոր է, որ կրթության զարգացման միասնական քաղաքականությունը ուսանողների կողմից աջակցություն ստանա»,- իր խոսքում նշել է նախարարը:

Ռեկտորոտի անդամներից մեկի հարցին ի պատասխան’ նախարարը չի բացառել ՀՊՃՀ-ի և ԵՊՃՇՀ-ի վերամիավորման հնարավորությունը՝ նշելով, որ միավորման արդյունքում կստեղծվի ավելի հզոր, զարգացած և մրցունակ բարձրագույն ուսումնական հաստատություն. «Պոլիտեխնիկն ու ճարտարապետաշինրարկան համալսարանը դատապարտված են լինել միասին: Այն հիմնավոր պատճառները, որոնցով պայմանավորված խորհրդային տարիներին պոլիտեխնիկը բաժանվել է երկու մասի, այսօր այլևս չկան և տարանջատումն արհեստական է»,- նշել է նախարարը և հավելել, որ նախարարությունը պատրաստ է աջակցել բուհի զ արգացմանը և բաց է ցանկացած քննարկման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում