Ֆինանսների նախարարությունը կարևորում է ՀԿ-ների ներկայությունը գնումների բողոքարկման խորհրդում

Ֆինանսների նախարարությունը կարևորում է հասարակական կազմակերպությունների մասնակցությունը գնումների բողոքարկման խորհրդի աշխատանքներին և հրավիրում համագործակցության՝ համարելով ՀԿ-ների ներկայությունը բողոքարկման գործընթացի թափանցիկությունն ու անաչառությունը ապահովելու լրացուցիչ նախապայման: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, խորհրդի կազմում թեկնածություն առաջադրելու նպատակով նախարարությունը դիմել է շուրջ 100 հասարակական կազմակերպությունների, որոնցից հինգն արդեն արձագանքել են և աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն հայտնել:

Շահագրգիռ բոլոր կազմակերպությունները գնումների բողոքարկման խորհրդում ներգրավվելու համար կարող են դիմել ՀՀ ֆինանսների նախարարության Գնումների աջակցման կենտրոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում