Ղրիմի խնդրանքին արձագանքելուց Ռուսաստանի հրաժարվելը դավաճանություն կլիներ. Պուտին

ՌԴ-ի իշխանությունները չԷին կարող չարձագանքել Ղրիմի խնդրանքին, դա պարզապես դավաճանություն կլիներ, մարտի 18-ին Կրեմլում հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ղրիմի եւ Սեւաստոպոլի բնակիչները դիմել են Ռուսաստանին՝ խնդրելով ապահովել տեղացի բնակիչների իրավունքներն ու ազատությունները, թույլ չտալ այն, ինչ տեղի Էր ունենում եւ ինչն այժմ տեղի Է ունենում Կիեւում, Դոնեցկում, Խարկովում: Մենք չԷինք կարող դժբախտության մեջ թողնել Ղրիմն ու նրա բնակիչներին, քանի որ դա պարզապես դավաճանություն կլիներ»,-ասել Է Պուտինը՝ ելույթ ունենալով Պետդումայի պատգամավորների, Դաշնության խորհրդի անդամների, ՌԴ-ի տարածաշրջանների ղեկավարների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առջեւ:

Վլադիմիր Պուտինը նշել Է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ուկրաինային Ղրիմի պատկանելության պահպանումը Ռուսաստանի համար հավասարազոր Էր «կողոպուտի»:

Նա ասել Է, որ թե Ռուսաստանում, թե Ուկրաինայում, թե այլ հանրապետություններում շատ մարդիկ հուսով Էին, որ ստեղծված Անկախ Պետությունների Համագործակցությունը կդառնա ընդհանուր պետականության նոր ձեւ՝ միասնական տնտեսությամբ, արժույթով, ընդհանուր զինված ուժերով եւ այլնով: «Բայց այդ ամենը միայն խոստում մնաց»,-հավելել Է Պուտինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում