Չինաստանը դարձել Է զենքի չորրորդ արտահանողն աշխարհում

Չինաստանը զենքի արտահանմամբ չորրորդ տեղն Է զբաղեցրել աշխարհում՝ առաջ անցնելով Ֆրանսիայից: Այդ մասին ասված Է Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտման ինստիտուտի (ՍԽՀՀԻ) զեկույցում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Global Times թերթին:

Փորձագետների կարծիքով՝ Չինաստանը կարողացել Է օգտագործել պատմական պահը՝ գործընկերներին առաջարկելով մատակարարվող զենքի գնի եւ որակի խելամիտ հարաբերակցություն: Հինգ տարվա ընթացքում չինական զենքի արտահանումն ավելացել Է 212 տոկոսով, իսկ նրա բաժինը համաշխարհային շուկայում ավելացել Է մինչեւ 6 տոկոս: Գնորդների մեծ մասը կազմում են երրորդ աշխարհի երկրները, որոնք սահմանափակ ֆինանսական հնարավորություններ ունեն: Երեք հիմնական ներմուծողներին՝ Պակիստանին, Բանգլադեշին եւ Մյանմային, բաժին Է ընկնում զենքի արտահանման երեք քառորդը:

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ընդամենը Չինաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը գնում են 35 երկրներ:

ՍԽՀՀԻ-ի փորձագետները 2009 – 2013 թվականներին զենքի խոշորագույն մատակարարներ են համարել ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Գերմանիան, Չինաստանը եւ Ֆրանսիան: Սպառազինությունների արտահանման համաշխարհային ծավալում նրանց բաժինը կազմել Է 74 տոկոս: ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին բաժին Է ընկնում 56 տոկոսը:

«Ռուսաստանը պահպանել Է արտահանման բարձր մակարդակը, չնայած «սառը պատերազմի» ավատից հետո իր ռազմարդյունաբերական համալիրում տիրող ճգնաժամին: 2009 – 2013 թվականներին ՌԴ-ն սպառազինություններ Է մատակարարել 52 երկրների: Ամենամեծ ծավալը բաժին Է ընկել 2013 թվականին ինքնաթիռների մատակարարումներին Հնդաստանին»,- հայտարարել Է ինստիտուտի ավագ գիտաշխատող Սայմոն Վեզեմանը:

Զեկույցում առանձնահատուկ ուշադրություն Է դարձվում Պարսից ծոցի երկրների կողմից զենքի գնումների աճին: 2008-ից մինչեւ 2013 թվականն այս ցուցանիշը մեծացել Է 23 տոկոսով: Օրինակ՝ Սաուդյան Արաբիան տվյալ ժամանակամիջոցում բարձրացել Է 18-րդ հորիզոնականն աշխարհում զենքի գլխավոր ներմուծողների ցուցակում: ԱՄՆ-ին Է բաժին ընկնում Պարսից ծոցի երկրներին սպառազինությունների մատակարարումների ընդհանուր ծավալի 45 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում