Եվրամիության խորհուրդը հիմնել Է հումանիտար օգնության եվրոպական կամավորական կորպուս

Եվրամիության խորհուրդը հավանություն Է տվել հումանիտար օգնության եվրոպական կամավորական կորպուս ստեղծելու որոշմանը: Այդ մասին հաղորդել Է այս օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը:

Եվրոպական կամավորական կորպուսի բյուջեն մինչեւ 2014 թվականի վերջը որոշված Է 147,9 մլն եվրոյի չափով:

Այդ միջոցները կուղղվեն, մասնավորապես, հումանիտար կամավորների պատրաստմանը, որպիսիք կկարողանան դառնալ ոչ միայն Եվրամիության երկրների քաղաքացիները, այլեւ Եվրամիության հարեւան պետությունների բնակիչները՝ պարտավորագրերի հիման վրա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում