Պետհամարանիշների «դիզայնը» արմատապես փոխվելու է

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկացմամբ, առաջիկայում Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների պետհամարանիշների «դիզայնը» արմատապես փոխվելու է: Կառավարության այսօր կայանալիք նիստի օրակարգում ՀՀ ոստիկանությունը ներկայացնելու է պետհամարանիշների նոր ձևերը: Ոստիկանությունը այս քայլը հիմնավորել է նրանով, որ պետհամարանիշների վրա օգտագործվող տառերը փոքր են, և հատկապես տեխնիկական միջոցներով՝ արագաչափերով ու տեսախցիկներով արձանագրված խախտումների պարագայում դժվարություն է առաջանում տառերը տարբերակելիս: Որպես օրինակ բերվում է «Օ», «Q» «C» «D» տառերի նմանությունը:

Դրանից բացի, ոստիկանությունը փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորում է նրանով, որ պետհամարանիշների վրա պետք է պատկերվի ՀՀ դրոշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում